ՀՐԱՀԱՆԳԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն օրերս իր մոտ է կանչել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին եւ ասել, թե պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից: Աբրահամյանի նպատակն է այնպես անել, որ արտահերթ ընտրությունների ընթացքում Արտաշատի քաղաքապետ ընտրվի իր որդին` Արգամ Աբրահամյանը: «Նման բան ինձ չի ասվել ու չի հրահանգվել, այդ տեղեկությունը ճիշտ չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը` վստահեցնելով, որ մնալու է իր պաշտոնին: Մինչդեռ իր մտերմիկ շրջապատում արդեն հասցրել է դժգոհել, թե քիչ ժամանակ է մնացել՝ պաշտոնը վայելելու համար:




Լրահոս