Իրանը հուսով է 3 ամսից՝ արևմտյան պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո, վերադառնալ նավթի արտահանման մինչ պատժամիջոցային մակարդակին, հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ռոկնեդդին Ջավադին: Այսպիսով, Իրանը 8-րդի փոխարեն կդառնա նավթի 4-րդ խոշոր արտահանողը, իսկ իր մասնաբաժինը արտահանման համաշխարհային շուկայում կաճի 5-6%-ով:
«Մենք հուսով ենք, որ կկարողանանք վերադառնալ արտահանման մակարդակին, որն ունեցել ենք մինչ պատժամիջոցները»,- մեջբերում է Ջավադիի խոսքերը Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ փոխնախարարը հուսով է նշված ժամանակահատվածում արտահանումը հասցնել մոտավորապես օրական 2.5 միլիոն բարելի: Նա հավելել է, որ արտահանման կեսը կարող է բաժին ընկնել Ասիային: