Ղրղզստանի նախագահը ստորագրել է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, երեկ Ղրղզստանի խորհրդարանի կողմից ԵՏՄ-ին միանալու պայմանագրերի վավերացումից հետո, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը այսօր ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին միջազգային պայմանագրերը վավերացնող օրենքը:

Պայմանագիրը ներառում է երեք հիմնական կետեր՝ անդամակցության պայմանները, ուժի մեջ մտնելու կարգը և երկու արձանագրություն:

Դեռևս անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում ստորագրվել էր Եվրասիական տնտեսական միությանը միանալու  Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը:

Իսկ այս տարվա մայիսի 8-ին  ԵՏՄ երկրների առաջնորդները ստորագրեցինն այդ պայմանագրի վերաբերյալ արձանագրությունները:




Լրահոս