Մխիթարյանը` հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դոնեցկի “Շախտյորի” պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ուկրաինական ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցած 817 երկրպագուներից 440-ը (53,86 տոկոս) իրենց ձայնը տվել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին:
Երկրորդ տեղը զբաղեցրած բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրայի օգտին քվեարկել են 158 երկրպագուներ (19,34 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի թեկնածու Ֆերնանդինյոն՝ 105 ձայն (12,85 տոկոս), հաղորդում է “Շախտյորի” պաշտոնական կայքը:




Լրահոս