Նոր մանրամասներ գծի տնօրենի կողմից վարորդին ծեծի ենթարկելու դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեկ` նոյեմբերի 4-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին, ժամը 12.10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, երթուղային տաքսիներից մեկի տնօրենը ու կարգավարը հարվածել են իրեն եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.20-ին, հիշյալ երթուղու տնօրենը եւ կարգավարը բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս