Հրապարակ. Սիբիրախտի հայտնաբերման պատճառով սպասվում է պաշտոնանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ”-ի տեղեկություններով` աշխատանքից ազատվելու է “Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ տնօրեն Մամիկոն Գասպարյանը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնանկությունը կապված է սիբիրախտի հայտնաբերման հետ: Հայտնի է, որ այս կառույցն է զբաղվում անասունների պատվաստման աշխատանքներով, մինչդեռ այդ գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, բազմաթիվ թերացումներով: Եվ արդյունքը խոշոր եղջերավորների և մարդկանց շրջանում տարածված սիբիրախտ հիվանդությունը դարձավ: Երբ գյուղփոխնախարար Գրիշա Բաղյանին հարցրինև արդյո՞ք դրված է Մամիկոն Գասպարյանի պաշտոնանկության հարցը, նա ոչ հերքեց, ոչ հաստատեց, ասաց միայն, որ այդ մասին կտեղեկացնի իրենց պաշտոնական կայքը:




Լրահոս