Հրդեհ Դիլիջանում. այրվել է տանիքն ու գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.49-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 8 տան տանիքում: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Աբովյանին պատկանող տան հարակից օժանդակ կառույցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.14-ին, մարվել` 02.22-ին: Այրվել է օժանդակ կառույցի փայտե առաստաղը, տանիքը և գույքը` մասամբ (28 քմ):




Լրահոս