Ժողովուրդ.Նիկոյանը 6 ամիս ԱԺ նախագահ աշխատելուց հետո իր պատվից ցածր է համարում պատգամավոր աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը գրում է. “ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն այս խորհրդարանի աշխատանքներում նկատելի պասիվ է և դրանք յուրօրինակ կերպով է “բոյկոտու”։ Վերջինս ԱԺ նիստը սկսվելուն պես գրանցվում է, լավագույն դեպքում մասնակցում քվեարկության, որից հետո շատ արագ լքում է ԱԺ դահլիճը։ Տեսակետ կա, որ Նիկոյանը 6 ամիս ԱԺ նախագահ աշխատելուց հետո իր պատվից ցածր է համարում պատգամավոր աշխատել։ “Դուք առաջին մասով ճիշտ էիք, որ դահլիճում միայն քվեարկությանն եմ մասնակցում, սակայն Աժ մնացած աշխատանքներին հետևում եմ իմ սենյակից”,-“Ժոդովուրդ”-ի հետ զրույցում իր պասիվությունն այսպես պարզաբանեց Նիկոյանը։ Հարցին, թե իրեն ինչն է խանգարում մինչև վերջ մնալ դահլիճում և հետևել աշխատանքներին, պատգամավորը հավաստիացրեց, որ հաջորդ քառօրյայից հետո մեր բարձրացրած հարցը լուծված կլինի. “Այո, ճիշտ եք, պետք է ավելի երկար մնալ և փորձել բոլոր հարցերի քննարկումներին մասնակցել”։
 




Լրահոս