Տիկին Հրանուշ, դուք ուրիշ աշխարհում եք, մենք` ուրիշ. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիկին Հրանուշ նենց սիրուն ներկայացնում եք, դուք ուրիշ աշխարհում եք, մենք` ուրիշ: Հրաշք մշակույթի կրթական օջախները ոչնչացրեցինք, հիմա խոսու՞մ ենք հայապահպանությունից: Այս մասին այսօր 2014թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց Արամ Մանուկյանը` դիմելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

«Ինչո՞ւ եմ ոչ այնքան հաճույքով լսում ձեր ելույթները, որովհետև իրավիճակն այլ է: Այս տարվա չորս ամսվա տվյալներով, սփյուռքի մեր հայրենակիցները ուղիղ երկու անգամ նվազեցրել են տրանսֆերտները Հայաստան: Ներդրումները երկու անգամ նվազել են, բիզնես սկսելը, Հայաստան գալը: «Արի տուն» ասելով` հարցը չի լուծվի», – նշեց պատգամավորը:

Ի պատասխան նախարարը նշեց. «Գո՞րծ չանենք, գամ ըստեղ, նստեմ, կմկմա՞մ, որ դուրներդ գա: Որպես կառավարության անդամ իմ առջև խնդիր է դրված ծրագրեր իրականացնել: Ես իրականացնում եմ: Եթե դուք գնում եք տարբեր երկրներ, ճշտեք: Եթե Մուրադ Ռափայելյան վարժարանը փակվել է 1996թ., Հրանուշ Հակոբյանը դրա հետ ինչ կապ ունի՞», – զարմացավ նախարարը:

Անդրադառնալով սիրիահայերի խնդրին` նա հայտնեց, որ դեռևս քննարկումներ կլինեն: «Ինչ հնարավորություն կա օգնելու, մենք անում ենք: Հալեպում մնացած մեր հայրենակիցների վիճակն իրոք լավ չէ: Բայց նրանց տեղահանման հարցն այնքան էլ հեշտ չէ», – հավելեց նա:




Լրահոս