Ժողովուրդ. Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցն այնքան էլ հարթ չի անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցն այնքան էլ հարթ չի անցնում, մեր երկրի ղեկավարին շատ տեղերում զանազան ակցիաներով են դիմավորել։ “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրների հաղորդմւսմբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ պայմանով, որ հայաստանյան կողմն արցախյան հիմնահարցի լուծմանը վերաբերող փաստաթուղթ պետք է վավերացնի։ Սակայն Ս. Սարգսյանը մերժել է՝ պատճառաբանելով որ նախագահական ընտրություններից առաջ չի կարող նման բան անել։ Այդ պատասխանից հետո հարցը մտել է փակուղի։ Մեր տեղեկություններով՝ ֆրանսիական կողմից խոստացված 1 մլրդ դոլարը, որը պետք է տրամադրվեր Հայաստանի ատոմակայանի համար, առայժմ չի փոխանցվի։ 




Լրահոս