ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոն վարիչ Լևոն Սարգսյանը պատասխանել է A1plus.am-ի թղթակցի հարցերին՝ խոսելով եղբայրների նկատմամբ հնչող քննադատությունների և էլէներգիայի թանկացման մասին:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ և Ալեքսանդր Սարգսյանների նկատմամբ քննադատություններին:
– Ես բավականին հանգիստ եմ վերաբերում այդ քննադատություններին: Եթե մարդ աշխատում է, բնական է, նրան նաև ինչ-որ տեղ քննադատում են, մեկը հավանում է, մյուսը ոչ, այնպես որ, առանձնապես պրոբլեմ չէ, կամ էլ մեծ հարց չէ:
– Ալեքսանդր Սարգսյանին շատ են մեղադրում տնտեսական թալանի մեջ:
– Մեղադրելը, մերկապարանոց հայտարարությունները բոլորն էլ կարող են անել, մեղադրողները թող գնան և ապացուցեն:
-Իսկ Սերժ Սարգսյանի պարագայում, ո՞րը կհամարեք նրա վարած քաղաքականության սխալը:
– Ես իրավունք չունեմ քննադատելու կամ գնահատական տալու երկրի նախագահին
– Էլէներգիայի թանկացման վերաբերյալ ի՞նչ կասեք:
Աշխարհում մի երկիր ցույց տվեք, որտեղ որ սակագները չեն բարձրանում: Ես չեմ համարում, որ մենք անվճարունակ ազգ ենք:
Ի՞սկ տրամաբանական է 17 դրամով թանկացումը:
– Ես տնտեսագետ չեմ: Որպես քաղաքացի եթե մնացածները պետք է վճարեն, ես էլ եմ վճարելու, իսկ որպես բնագավառի մասնագետ, դիմեք ուրիշներին: ՀԷՑ-ը ռուսական կազմակերպություն է, և իրենք պետք է որոշեն:
Առավել մանրամասն՝ A1plus.am-ի տեսանյութում: