ՄԵՐԻՆ ԳՏՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալին հետեւողները «դարդ են անում», քանի որ չգիտեն՝ ուր է Մերին, ինչու այլեւս չի նկարահանվում: Սցենարի համաձայն` հերոսուհին մահացել է, սակայն հիմա դեպքերի բերումով պարզ է դարձել, որ նա ողջ է: Հեռուստադիտողների կարծիքով՝ Մերին շուտով կհայտնվի: Լավ, իսկ ինչո՞վ է հիմա զբաղվում դերասանուհի Մերի Մակարյանը: Այս հարցի պատասխանը գտանք ամերիկաբնակ երգիչ Նորոյի ֆեյսբուքյան էջում, որտեղ երգիչը տեղադրել էր իր եւ Մերիի լուսանկարը, տակն էլ մեկնաբանություն թողել. «Սերիալում որ մահանում են, ընկնում են Լոս Անջելես»:
Այո, իրականում Մերին ԱՄՆ-ում է, որտեղ մասնակցելու է «Alex» թատրոնում կայանալիք «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխությանը: Մեր հավաստի տվյալներով՝ «King» մշակութային ընկերության կողմից Մերին կստանա մրցանակ` որպես լավագույն երիտասարդ դերասանուհի:




Լրահոս