Ռուսաստանն ու Ադրբեջանը բարձր մակարդակի աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի էներգետիկայի ոլորտում համատեղ համագործակցության զարգացմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Էներգետիկայի ոլորտում գործընկերության զարգացմամբ մանրակրկտորեն կզբաղվի միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծված բարձր մակարդակի աշխատանքային խումբը»,- ասել է նա Մոսկվայում կայացած Բրիֆինգի ժամանակ, գրում է ՌԻԱ «Նովոստին»: