Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուս»-ում։ Այսօր կողմերը համաձայնության են հասել տեղափոխության բոլոր կետերի վերաբերյալ, իսկ ֆուտբոլիստն էլ կնքել է չորս տարվա պայմանագիր:
Գործարքի հետ կապված այլ մանրամասներ և դրա ֆինանսական կողմը չեն հրապարակվում։ Ոչ պաշտոնական տվյալներով, Խեդիրան «Յուվենտուս»-ում կարող է ստանալ տարեկան մոտ 5 միլիոն եվրո աշխատավարձ։