ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկած քաղաքական կոնսուլտացիաներին մասնակցելու իրենց քայլը բացատրել է կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում՝ նշելով, որ կոալիցիոն համաձայնագիրը թույլ է տալիս, որ իրենք ԲՀԿ-ի հետ քննարկումներ անցկացնեն: «Ժողովուրդ»-ն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, գործում է ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիոն համաձայնագիրը, թե ոչ: «Նա նկատի է ունեցել՝ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան իրենց չի կաշկանդում այլ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անել: Ես սա ասում եմ վստահաբար, քանի որ այլ կոալիցիա գոյություն չունի»,-բացատրեց ԲՀԿ-ական պատգամավորը:




Լրահոս