Ինչո՞ւ չեք վերահսկում մոնոպոլիան, Ձեր անգործությունն անհասկանալի է. Լևոն Զուրաբյանը` Ռոբերտ Նազարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուք իսկապես կարծում ե՞ք, որ ձեր հանձնաժողովը ոչ մի պատասխանատվություն չի կրում ՀԷՑ-ի հսկայական պարտքերի համար: Այսօր ԱԺ-ում հոսանքի թանկացման վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին նման հարցադրում արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Պարո´ն Նազարյան, ինչո՞ւ եք տարիներ շարունակ հաստատում 11,6 տոկոս կորուստները: Պաշտոնապես դուք հաստատում եք այդքան կորուստները, ոչ մի երկրում նման բան չկա: Չենք հասկանում` ինչու՞ չեք վերահսկում: Բնական է, եթե չեք վերահսկում մենաշնորհը, նրանց ախորժակը, ապա այսպես է լինելու, Ձեր անգործությունն անհասկանալի է»,- ասաց պատգամավորը:

Ռոբերտ Նազարյանն էլ Զուրաբյանին պատասխանեց` հանձնաժողովն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում. «Այն ինչ մեզ վերապահված է, փորձել ենք անել թափանցիկ, բաց, հրապարակային: Առանց պատասխանատվությամբ ինչպես կարող է լինել: Ինչ վերաբերվում է ՀԷՑ-ի բարեգործությանը, ապա եթե Դուք ընկերություն եք և ունեք շահույթ, ասեք` ՀՀ ո՞ր պատկան մարմինն իրավունք ունի միջամտելու այդ շահույթի տնօրինման մեջ»:




Լրահոս