Հրապարակ. Նարինե Մկրտչյանը` նախագահի թեկնածո՞ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Հրապարակ”-ի տեղեկությունների` Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում ոչ միայն քաղաքական շրջանակների, այլև երիտասարդության հետ: Այդ մասին թերթին պատմեց այդ հանդիպումներին մասնակցած ուսանողներից մեկը, ով շատ ոգևորված էր հանդիպումից:
Լուրը ճշտելու նպատակով “Հրապարակ”-ը դիմեց Նարինե Մկրտչյանին, ով հաստատեց, որ նման հանդիպումներ լինում են, և ավելացրեց` ինչո՞ւ միայն քաղաքական գործիչների և ուսանողների հետ, ես նաև գործարարների հետ եմ հանդիպել, այն գործարարների, ովքեր մտահոգ են երկրի ներկայով և ապագայով: Ի պատասխան հարցի, թե պատրաստվո՞ւմ է առաջադրվել առաջիկա նախագահի ընտրություններում, Նարինե Մկրտչյանն ասաց, որ առաջիկայում հրապարակային հանդիպումներ կունենա, որոնց կհրավիրվեն նաև ԶԼՄ-ները, և հասարակությանը հայտնի կդառնա իր որոշումը:




Լրահոս