Ադրբեջանական բանակի երկու զինծառայող ինքնասպանություն են գործել: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Համաձայն թերթի տեղեկությունների՝ Թովուզի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել Տապդըգով ազգանունով զինվորը: Նշվում է, որ նրան ինքնասպանության են հասցրել համածառայակիցները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Երկրորդ սպանությունը տեղի է ունեցել Գեդաբեյի շրջանում: Այստեղ զինվորը կախաղան է բարձրացել: Որպես ինքնասպանության պատճառ նշվում է նրա հանդեպ կիրառված բռնությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, այս տեղեկությունները չի հաստատել: