ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, երեկ՝ երեկոյան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի ցուցադրությանը: Խոստովանենք՝ այս ֆիլմի վերնագիրն ինքնին խոսուն է, եւ վարչապետը այն դիտելու է գնացել մեծ շքախմբով: Սակայն ֆիլմն ամենեւին էլ Տիգրան Սարգսյանի մասին չէ, ոչ էլ ՀՀ-ում նրա գրանցած տնտեսական անկման, ցանկացած հարցում անխտիր բոլորին մեղադրելու կամ կառավարության նիստերում հայտնի դասախոսությունների վերաբերյալ: Պարզապես այս ֆիլմը սիրային կատակերգություն է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է իր ընկերուհին: Երիտասարդին օգնելու համար ընկերները հանգստանալու նպատակով տանում են Թուրքիա, որտեղից էլ նա օդապարիկով հանկարծ հայտնվում է Հայաստանում եւ ընկնում արկածների մեջ:




Լրահոս