«Ո՞Վ ԳԻՏԻ, ԽԱՌԸ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին միայնակ մեկնել է  Բաքու՝ մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային 7-րդ համաժողովին: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին եւս Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկել Բաքուն, չգնաց: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱԺ նախագահն արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ նոյեմբերի 21-ի երեկոյան, աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը վախենում մեկնել Բաքու, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց որեւէ խնդրի մեկնեց:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայկական ոչ մի պատվիրակություն չի վախենում: Նպատակահարմար լինի՝ կմասնակցեն, չի լինի՝ չեն մասնակցի: Տարբեր երկրներում էլ են լինում տարբեր վեհաժողովներ, միջոցառումներ, եւ այստեղ խնդիրը, կրկնում եմ, Բաքուն չէ, այլ նպատակահարմարության հարցը:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հովիկ Աբրահամյանը նման լուրջ որոշում կայացնելու ինքնուրույն իրավունք չունի, ո՞վ գիտի, խառը ժամանակներ են, առջեւում նախագահական «ընտրություններն» են, շտաբի պետի պաշտոնի հարց կարող է առաջանալ, ԲՀԿ-ի հետ կապավորի պարտականություններ եւ այլն: Բացի այդ, նա վերջերս Պրահայում խիստ անհարմար վիճակի մեջ է դրել երկրի իշխանություններին՝ նրանցից պահանջելով հյուրանոցում իրեն հատկացնել ԱՄՆ նախագահի իջեւանած համարը: Երեւի մտածել է, որ Բաքվում դժվար թե իրեն համապատասխան հյուրանոց ճարվի: Ինչ վերաբերում է Աբրահամյանի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Բաքու գնալուն, ճիշտն ասած, ինձ համար շատ զարմանալի է, որ ԱԺ նախագահի փոխարեն մեկնում է իշխանություններին «խիստ ընդդիմադիր» քաղաքական գործիչը, որը, ի դեպ, նաեւ մտադիր է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու:

ԱՐՄԵՆ ԶԱՏԻԿՅԱՆ
ԱՄՆ-ում ազգային-հասարակական գործիչ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մենք նույն քաղաքական ուժի ներկայացուցիչը չենք, եւ չեմ կարող մեկնաբանել, թե Հովիկ Աբրահամյանն ինչ է մտածում: Միգուցե Սանկտ-Պետերբուրգից վերադառնա եւ հայտարարություն անի՝ գնալու կամ չգնալու հետ կապված: Ի՞նչ իմանամ:

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ՕԵԿ փոխնախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս