Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերը, ովքեր ներկայացնում են Գերմանիայի քաղաքապետերի ֆուտբոլի հավաքականը, այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջելով թանգարանի սրահներում՝ հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են Էրեբունի քաղաքի պատմությանը և գրառում կատարել հյուրերի մատյանում։
Գերմանացի քաղաքապետերը նշել են, որ իրենց այցը հագեցած էր ջերմ հյուրընկալությամբ ու ծանոթություններով, ինչպես նաև պատմական նոր ու հետաքրքիր իմացություններով։