Հայաստանի քաղաքական և հասարակական միավումներն ստեղծում են Քաղաքական
հալածյալների իրավունքների պաշտպանության կոմիտե
Հայաստանի մի շարք քաղաքական և հասարակական միավորումներ, մտահոգված
լինելով Հայաստանում մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների և
ազատությունների իրացմանն ուղղված գործունեության պատճառով զանգվածաբար
տեղի ունեցող հալածանքների և ազատազրկումների դեպքերը և, նպատակ
ունենալով ջանքերի համադրման ու միասնական դիրքորոշումներ ձևավորելու ու
արտահայտելու միջոցով մեծացնելու այդպիսի հալածանքի ենթարկված անձանց
իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ստեղծում են քաղաքական
հալածյալների իրավունքների պաշտպանության կոմիտե, այն անվանելով
«Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտե»:
Նշված կազմակերպություններն այդ նպատակով ընդունել են Կոմիտեի ձևավորման
հիմունքները, որոնց հիման վրա կմշակվի Կոմիտեի կանոնադրությունը:
Հիմունքների ընդունմամբ կոմիտե ստեղծելու
որոշման և այդ մասին հայտարարելու նպատակով հունիսի 24-ին, չորեքշաբթի
օրը, ժամը 12-ին, Քաղաքագետների միության գրասենյակում (Մոսկովյան 33 ա)
կազմակերպվում է Հիմնադիրների ժողով՝ մամուլի ներկայությամբ:
Կոմիտեն իրականացնելու է հետևյալ գործառույթները.
1. Քաղաքական և քաղաքացիական իրացմանն ուղղված գործունեության համար
մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման դեպքերում
մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի
և սկզբունքների, ՀՀ Սահմանադրության նորմերի, ինչպես նաև Քաղբանտարկյալի
կարգավիճակի սահմանման մասին ԵԽԽՎ 2012 թ. թիվ 1900 բանաձևով հաստատած
չափանիշների հիման վրա կատարում է փորձաքննություններ,
2. այդ փորձաքննությունների արդյունքներով տալիս է կատարվածի վերաբերյալ
իրավաքաղաքական գնահատականներ,
3. հրապարակում է տարեկան կամ միջանկյալ զեկույցներ Հայաստանում
քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների առկայության, ինչպես նաև
նրանց իրավունքների և ազատությունների խախտման փաստերի ու դրանց
գնահատականների վերաբերյալ:
ՀԱԿ կուսակցություն
Ժառանգություն կուսակցություն
Հիմնադիր խորհրդարան
Ժողովրդավարական Հայրենիք կուսակցություն
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն
Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն
Իրավունք և աջակցություն հիմնադրամ
Հայաստանի քաղաքագետների միություն
Իրավունքի ազատության կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմկիտե
Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ
Արմատ ՀԿ
Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոն Հայաստանի կոմիտե