Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մասնակցել է Աշգաբատում կայացած Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի, ԱՊՀ տարածքում բազմակողմ համագործակցության առանցքային ուղղությունների վերաբերյալ:
ԱԳ նախարարները մասնավորապես քննարկել են գործող թուրքմենական նախագահության կողմից նախաձեռնած ԱՊՀ-ում համակողմանի համագործակցության հետագա զարգացման մասին հռչակագրի նախագիծը, որը ներառվել է Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում:
Նախարարների խորհրդում անդրադարձ է եղել նաև հումանիտար, բնապահպանական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին:
Մասնավորապես՝ նիստի ընթացքում քննարկվել են գալիք տարի ,Համագործակցության մշակութային մայրաքաղաքներըե միջպետական ծրագրի և 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի իրականացման հարցերը:
Քննարկվել է նաև 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման վերաբերյալ որոշման նախագիծը։
Նախարարական հանդիպման ուշադրության կենտրոնում է եղել նաև ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմինների աշխատանքը: Մասնավորապես՝ արտգործնախարարներն անդրադարձել են ԱՊՀ մասնակից երկրների պետական և հասարակական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը։
Ազգապատում տեղի է ունեցել նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը 2013թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջերս կայացած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ 
Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Գրիշչենկոն անդրադարձել են դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին։




Լրահոս