Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որով կոչ է անում զերծ մնալ սադրանքներից:
«Տեղեկություն կա, որ ռեժիմը սադրանքներ կազմակերպելու նպատակով աննախադեպ քանակությամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և գործակալներ է ներդրել Երևանի Մ. Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի վայրում:
Զուգահեռաբար՝ հավաքի դիմացի հատվածում կուտակվում են Ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր և միջոցներ:
Այս հանգամանքները հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հավաքի կազմակերպիչներին և հավաքի վայրում գտնվող ժողովրդին կոչ է անում զգոն լինել և միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքները կանխելու համար:
Մասնավորապես՝ առաջարկում ենք հավաքի տարածքը բաժանել հատվածների, նշանակել դրանց պատասխանատուներ և բավարար քանակի կարգադրիչներ, ինչպես նաև բարձրախոսների միջոցով պարբերաբար զգոնության կոչեր անել հավաքի վայրում գտնվող ժողովրդին»: