Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի համաձայնի ստուգումների բացառիկ գործընթացների հետ ու պնդում է պատժամիջոցների անհապաղ չեղյալ հայտարարման վրա:
«Իրանը բացառիկ գործընթացներ չի ձեռնարկի, մյուս կողմը պետք է անհապաղ լուրջ որոշումներ կայացնի: Պատժամիջոցները պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն»,- հայտարարել է Զարիֆը, փոխանցում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Նա նաև հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կկնքվեն, եթե բանակցությունների մյուս կողմը ավելորդ պայմաններ առաջ չքաշի: