ՍԿԱՆԴԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների մեջ երկրորդ սկանդալն է հասունանում: Ինչպես հայտնի է՝ օրերս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դիմել է ԱԺ նախագահին՝ միջազգային պատվիրակություններում ներկայացնելով «Ժառանգության» նոր անդամներին, որոնց կազմում չկան իրենց կուսակցությանն ապահարզան հայտարարած ԱԴԿ ներկայացուցիչներ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը: Ավելին, «Ժառանգություն»-ը ցանկանում է Ալիկ Արզումանյանին հետ կանչել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, որտեղ նա նշանակվել էր «Ժառանգության» քվոտայով: Սակայն Արզումանյանը չի պատրաստվում թողնել իր պաշտոնը: Երեկ Քոքոբելյանն ու Արզումանյանն ԱԺ միջանցքում բավական երկար զրուցում էին ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի հետ: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ Արզումանյանն ասաց, թե ԱԺ կանոնակարգում չկա ետկանչի մեխանիզմ: «ԱԺ կանոնակարգ օրենքի 26 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կա այդ պաշտոնից հրաժարական ներկայացնելու տարբերակ, ետկանչի մեխանիզմ չկա: Այնպես որ, այս հարցը կարգավորվել է ԱԺ կանոնակարգ օրենքով»,-նշեց Արզումանյանը՝ ասելով, որ ինքը հրաժարական չի ներկայացնելու:




Լրահոս