Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 60-ամյա Հարություն Մինասյանը, վարելով “Վազ 2121” մակնիշի 33 ՕT 445 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի փողոցի թիվ 11 էլեկտրասյան դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ Հ. Մինասյանը աշխատում է “Եվրազիա էլևատոր” ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Վթարի հետեվանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ