Այդ կծանի կենսագրությունը քրքրեք, տեսեք` որտեղից է եկել, իր հերն ովա, պապն ովա. Աշոտ Աղաբաբյանի պատասխանը` «Ինտեր ՌԱՕ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն այսօր հայտարարել է, թե ՀԷՑ-ի կրած վնասները երկրում գործող կարգավորող համակարգի արդյունք են։ Նա նաև նշել է, թե զանգվածային բողոքի ալիք առաջ բերած սակագնի բարձրացումը բացառապես տնտեսական են, այլ ոչ թե քաղաքական, և դրա հիմքում սեկտորի կարգավորման համակարգային խնդիրներն են ընկած։ Այսինքն` ըստ Բորիս Կովալչուկի, այս իրավիճակի մեղավորը ՀՀ իշխանությունն է ու գործող համակարգը:

Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) հետևյալ կերպ մեկնաբանեց այս հայտարարությունը. «Ամեն մարդ, եթե ուզում է ուժեղանա, փորձում է կծել ամենաուժեղին: Կծաններին անտիվիրուս ունենք: Մենք բոլորին շատ լավ գիտենք»:

Պատգամավորը բավական վրդովված ասաց. «Մենք ասել ենք, որ կվերլուծենք, որոշում կկայացնենք և մինչ այդ պետք չէ կծանները մեզ գան կծեն: Նման օրեր, տարիներ, ժամեր մենք շատ ենք անցել, մենք շատ լավ գիտենք` դա ինչ է նշանակում, մեր երիտասարդությունն իր էության համար պայքարում է, բայց առիթը պետք չէ, որ ամեն մի կծան օգտագործի: Այդ կծանները այն մարդիկ են, ովքեր փորձում են ինչ-որ հրապարակում երևալ: Իրենց անցյալը եթե նայենք, իրենք դրա իրավունքը չունեն: Այդ կծանը չգիտեմ` ովա, բայց դրա կենսագրությունը քրքրեք, տեսեք` որտեղից է եկել, իր հերն ովա, պապն ովա, նոր կիմանանք ինքն ովա»:




Լրահոս