«Գոյություն ունի խաբելու երեք տեսակ` սուտ, հանդուգն սուտ և վիճակագրություն»,- մի անգամ ասել է Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրաելին: Սուտը նաև դավաճանության մի մաս է: Այս նյութով առաջարկում ենք ծանոթանալ ամուսնական դավաճանություն երևույթի վիճակագրական տվյալներին:
1. 1970-ին արված հարցման համաձայն` տղամարդկանց 63%-ը և կանանց 73%-ը դեմ են արտահայտվել ամուսնական դավաճանությանը:
2. Տղամարդկանց 78%-ը կարծում է, որ դավաճանությունը վատ բան է, այդ կարծիքին է կանանց 84%-ը:
3. Համաձայն հետազոտությունների` ամուսնացած տղամարդկան 25%-ը և կանանց 15%-ը դավաճանել են իրենց կողակցին:
4. Տղամարդկանց 92%-ը պնդում է, որ դավաճանության իրենց դրդել են էմոցիոնալ ցանկությունները:
5. Հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս կանանց 40%-ը ավելի հակված է դավաճանությունների, քան 40 տարի առաջ:
6. Տղամարդկանց 55%-ը թաքցնում են իրենց «ձախ» հարաբերությունները նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ ակնհայտ է:
7. Տղամարդկանց 88%-ը դավաճանում են իրենց կանանց, երբ նրանց համարում են ոչ գրավիչ:
8. Դավաճանած տղամարդկան 52%-ը իրենց ամուսնությունը ամենևին էլ անհաջող չեն համարել, իսկ նույնն էլ կանանց 34%-ը:
9. Տղամարդկանց 50%-ը վստահեցրել են, որ կներեն իրենց կնոջ դավաճանությունը:
10. Կանանց 28%-ը ասել են, որ կներեն իրենց ամուսնու դավաճանությունը:
11. Տղամարդկանց 60%-ը, իսկ կանանց 34%-ը համբույրը չեն համարում դավաճանություն:
12. 85% կանայք և 74% տղամարդիկ ինտիմ նամակների փոխանակումը համարում են դավաճանություն:
13. Համաձայն հետազոտության` կանայք առավել հակված են դավաճանության 25-34 տարեկան հատվածում:
14. Դավաճանած կանանց 57%-ը համոզված է եղել, որ սիրահարված են այն մարդուն, ում հետ դավաճանել են իրենց կողակցին:
15. Տղամարդկանց 74% ասել են, որ կդավաճանեին իրենց կնոջը, եթե վստահ լինեին, որ նա այդ մասին չի իմանա. այդպես կվարվեր կանանց 68%-ը: