Կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ  փառատոնի  հանդիսավոր փակման համերգը: Այս տարի փառատոնը մեկնարկել էր հունիսի 18-ին: 2005թ.-իցՀայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող երաժշտական այս խոշոր փառատոնը սպասված տոն է ցանկացածարվեստասերի համար, իսկ փառատոնի շրջանակներում կազմակերպված յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետհաղորդակցվելու  հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:

2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:

Գալա-վոկալ համերգային ծրագրով հանդես են եկել հանրահայտ օպերային երգիչներ, հայկական վոկալի նոր սերնդի վառներկայացուցիչներ Վարդուհի Խաչատրյանը /մեցցո-սոպրանո, Շվեյցարիա/, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Դավիթ Բաբայանցը /բարիտոն/: Կոնցերտմայստեր` Արմեն Աղաջանյան: Ծրագրում ընդգրկվել են   արիաներ և դերերգեր՝ հայտնի օպերաներից:

Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: Ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ընկերությունն ինըտարվա ընթացքում հատկացրել է 109,5 միլիոն դրամ:

IMGP0319




Լրահոս