Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Հ. Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի պահակը դիմել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են ինստիտուտի բակում տեղադրված զարդարված արհեստական տոնածառը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ հայտնաբերելու համար գողացված եղևնին:
Գիշերը գողացել են սրտաբանական ինստիտուտի բակում տեղադրված զարդարված տոնածառը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ