“168 ժամ”-ի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկվել են ընթացիկ մի քանի հարցեր, այղ թվում՝ Լևոն Զուրաբյան-Վարղան Օսկանյան զրույցի գաղտնալսման և դրա հրապարակայնացման խնդիրը: ՀԱԿ-ում համոզված են, որ այս ամենն ուղղված է ՀԱԿ-ի վարկանիշի նվազեցմանը, քանի որ իշխանությունն այսօր իր հիմնական քաղաքական մրցակից դիտում է միայն ՀԱԿ-ին: ՀԱԿ-ում որևէ տեղեկություն չունեն, թե ինչ որոշում է կայացնելու Լևոն Տեր-Պետրոսյանը, և շարունակում են սպասել դեկտեմբերի 22-ի ՀՀՇ համագումարին, որտեղ հրավիրված են ինչպես ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների, այնպես էլ՝ ոչ իշխանական այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ենթադրվում է, որ Տեր-Պետրոսյանն իր որոշումը կհրապարակայնացնի այդ ժամանակ:
168 ժամ. Լեվոն Տեր-Պետրոսյանի որոշումը պարզ կլինի դեկտեմբերի 22-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ