“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախօրեին իր մոտ է կանչել Սյունիքի փոքր հէկ-երի և գազալցակայանների ղեկավարներին ու հրահանգ “իջեցրել”: Ըստ այդմ, նրանք հունվարից ամեն ամիս պետք է գումարներ փոխանցեն մարզպետին: Այլ կերպ ասած` Խաչատրյանը նրանց վրա ,նալոգե է դրել:Թերթը զրուցել է Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչ է խոսել հէկ-երի և գազալցակայանների սեփականատերերի հետ, և արդյոք ճիշտ են լուրերը, որ նրանց պարտադրել է ամեն ամիս իրեն գումար տալ: “Սիրուն աղջիկ, լրիվ անլուրջ բան ես ասում, իրականությանը չհամընկնող էդ ո՞վ ա էդ հէկ-ի ղեկավարությունը, որ նման բաներ ա ասում, մեկի անունը ասեք: Էդ հարցը անհեթեթ հարց է”-վստահեցրել է մարզպետը:
Ժողովուրդ. Սյունիքի մարզպետն իր մոտ է կանչել փոքր հէկ-երի ու գազալցակայանների ղեկավարներին եվ նալոգ է դրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ