Պետերբուրգում գրոհել են Լատվիայի հյուպատոսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այլ Ռուսաստան» կուսակցության ակտիվիստներն անցած գիշեր փորձել են գրոհել Պետերբուրգում Լատվիայի հյուպատոսության շենքը: 23:30-ի սահմաններում կազմակերպության մի քանի անդամները հյուպատոսության շենքի վրա ձվեր և ծխագլաններ են նետել, ինչպես նաև թերթիկներ են տարածել, որոնք Լատվիայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման դեմ բողոքի ակցիայի մասին տեղեկություններ է պարունակել, հայտնել է Rosbalt-ը:

Միջոցառման մասնակիցներից մեկը ձերբակալվել է հյուպատոսության շենքի դիմաց հերթապահող ոստիկանների կողմից: Նրա հանդեպ մանր խուլիգանություն կատարելու մասին վարչական գործ է հարուցվել:

Բողոքի ակցիան անցկացրել են ի պատասխան «Այլ Ռուսաստան» կուսակցության անդամ Անդրեյ Պոպկոյի և Ալեկսանդր Կուրկինի հանդեպ Լատվիայի իշխանությունների գործողությունների, ովքեր մեկ ամիս առաջ ներթափանցել էին Ադաժի քաղաքում ՆԱՏՕ-ի բազա և այնտեղ Գեորգիևյան ժապավենի գույներով դրոշ էին բարձրացրել: Նրանց մեղադրել են ահաբեկչության ու լրտեսության մեջ և կալանավորել: Համաձայն Լատվիայի սահմանադրության՝ նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:




Լրահոս