ՀԺ. Աշակերտների տնային աշխատանքները կատարող կայքը ԳԹԿ-ի՞ն է պատկանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում գործող մի շարք կայքեր, որոնք որոշակի վճարի դիմաց աշակերտներին մատուցում են տնային առաջադրանքների լուծումները, պարզվում է` ուղղակի կապ ունեն ՀՀ կառավարությանն առընթեր Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ: Այդ կայքերից մեկի հղումը տեղադրված է հենց ԳԹԿ պաշտոնական կայքում: Սույն նորամուծության շնորհիվ` աշակերտներն այսուհետ կարող են գլուխ չկոտրել այս կամ այն խնդրի լուծման համար, այլ պատրաստի լուծումը պարզապես copy paste անել կամ պարզապես արտագրել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ զրույցում թերթը խնդրել է ասել, թե ինչպե՞ս է վերաբերվում այս վայրերի գոյությանը: “Տեղեկատվական դարաշրջանում անհնար է վերահսկել նման տեսակի երևույթները: Եվ տնային աշխատանքների առաջադրանքների ճիշտ պատասխանները գաղտնիք չեն: Դուք հիշում եք` Խորհրդային Միության ժամանակ մաթեմատիկայի, երկրաչափության դասագրքերի վերջին էջերում, որպես կանոն, լինում էին առաջադրանքների պատասխանները: Այսինքն` դա երբեք էլ գաղտնիք չի եղել: Խնդիրը ճիշտ պատասխանը գրելը չէ: Խնդիրը ճիշտ պատասխանին հասնելն է` նյութի տիրապետման միջոցով: Անգամ հասնելով սխալ պատասխանին` ստուգել, տեսնել սխալը և կարողանալ նորից լուծել խնդիրը` ելնելով կատարած սխալը շտկելու անհրաժեշտությունից”,- ասել է Աշոտյանը և հավելել. “Շատ բան դրված է ծնողների գիտակցության վրա: Եթե ծնողները գերադասում են, այսպես ասած, մեխանիկական արտագրման գործողություններ և ուրախանում են իրենց երեխաների փաստացի արհեստական բարձր գնահատականներով ու զբաղված են ինքնախաբեությամբ, ապա, իհարկ”, պետք է ցավ հայտնել այդ կապակցությամբ: Մյուս կողմից խոսել, որ երեք կայքի պատճառով երեխաներին բթացնում են, կարծում եմ` մեծ չափազանցություն է”: 
 




Լրահոս