ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի սկանդալային գաղտնալսումը դարձել է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում գտնվող «Ռիչ» սրճարանում, որն ինչ-որ կապ ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորների հետ: Սա բացօթյա սրճարան է եւ ձմռանը չի գործում: Նույն աղբյուրների համաձայն՝ մինչեւ համացանցում այդ ձայնագրության հրապարակումը, այն անանուն ձեւով ուղարկվել է ՀԱԿ անդամներից Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին, սակայն վերջիններս խայծը կուլ չեն տվել, այլ անտեսել են: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պաշտոնապես ճշտել այս տեղեկությունները: Փաշինյանը երեկ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Արդեն ասել եմ, որ ձայնագրության հետ կապված հարցերը չեմ մեկնաբանում»: Ի դեպ, երեկ ԱԱԾ-ի օրն էր, եւ ամենայն հավանականությամբ հենց նման սխրանքների համար էին երեկ ԱԱԾ-ականներին բարձր պարգեւներ տալիս:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ