ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում բավական ուշագրավ հարց է ընդգրկված: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն առաջարկում է թույլատրել իրենց հիմնարկին ամրակցված Երեւանի Միկոյան 18 հասցեում գտնվող 2.914 հա հողատարածքը եւ գույքը հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից: Այն կրկին վերադարձվելու է պետական գույքի կառավարման վարչությանը, որից հետո կասկած չկա, որ Արման Սահակյանն այն կօտարի «լավ գին տվողի», քանի որ, ըստ նախագծի, պետք է գույքն առավել արդյունավետ օգտագործել:
ԼԱՎ ԳՆԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ