ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ֆեյսբուքյան քննարկումներից տեղյակ եմ, որ ԿԳ նախարարը մտահոգված է հանրապետության հանրակրթական դպրոցների մի մասի՝ նախարարության, մյուս մասի՝ մարզային ենթակայության տակ լինելու փաստով: Գաղտնիք չէ, որ նման տարանջատումը մարզային «իշխանիկներին» դպրոցները կամայական քմահաճույքով տիրապետելու եւ վերահսկելու հնարավորություն է տվել: Ե՞րբ վերջ կդրվի այս «երկիշխանությանը», չէ՞ որ հապաղումն այս հարցում կարող է շատ որակներ փոխել դպրոցում: Հարցի առաջքաշումը, հուսով եմ, նախարարի կողմից հռետորական չէ:

Արմինե Ասատրյան (54 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրային հանդիպումների ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը բազմիցս անդրադարձել է մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների՝ նախարարության ենթակայությանն անցնելու փաստին: Այն կնպաստի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակվող քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ նախարարը բազմիցս հարցին անդրադարձել է հանրային հանդիպումների ժամանակ, հույս է ներշնչում, որ միգուցե մի օր էլ նա դա կանի վարչապետի կամ նախագահի հետ հանդիպումների ընթացքում, իր հարազատ կուսակցության հավաքներին… Տարօրինակ է, որ բացի հանդիպումների ժամանակ այս կարեւոր հարցադրումն անելուց, հարցի կոնկրետ լուծման ուղղությամբ արված որեւէ գործնական քայլ նախարարը չի նշում:




Լրահոս