2015 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի պետբյուջեի եկամուտը կազմել է 7 միլիարդ 807.2 միլիոն մանաթ, ծախսերը՝ 8 միլիարդ 577.9 միլիոն մանաթ: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղեկացնում է երկրի Ֆինանսների նախարարությունը 2015 թ առաջին կիսամյակի ընթացքում պետբյուջեի կատարողական մասին զեկույցում:
Պետբյուջեի պակասորդը կազմել է 700.7 միլիոն մանաթ:
Համաձայն ստացված տեղեկությունների՝ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտները կազմել են 7 միլիարդ 807.2 միլիոն մանաթ՝ կանխատեսված 7 միլիարդ 717 միլիոն մանատթ փոխարեն:
Պետական նավթային հիմնադրամից փոխանցումների թիվը կազմել է 3 միլարդ 561.69 միլիոն մանաթ: