Ադրբեջանի իշխանությունները կօգտագործեն ճնշման բոլոր լծակները ռուս գործարար Գերման Ստերլիգովին Լեռնային Ղարաբաղ ժամանելու համար պատասխանատվության ենթարկելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլ-օղլուն:
Նրա խոսքերով՝ Ստերլիգովի հանդեպ քրեական գործը «շատ լուրջ գործ կլինի, որի ժամանակ կվերլուծվեն նրա բոլոր արարքներն ու դրանց իրավական գնահատական կտրվի»:
«Երկկողմ ու բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում, ինչպես նաև Ինտերպոլի ներգրավմամբ կկիրառվեն բոլոր անհրաժեշտ քայլերը»,- ասել է դեսպանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդեմ ռուս գործարար Գերման Ստերլիգովի: