Ռուսաստանի Պերմ քաղաքում կոյուղագծերի վթարը հանգեցրել է էլեկտրագնացքների երթևեկության խափանմանը: Կոյուղաջրերը հեղեղել են նաև մոտակայքում գտնվող ձեռնարկության տարածքը:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, գետնի տակից դուրս ժայթքած կոյուղաջրերի 30 մետրանոց ցայտաղբյուրը հեղեղել է երկաթգիծը, երկաթգծի աշխատանքն ամբողջությամբ պարալիզացված է:
Կոյուղուց դուրս ժայթքող գարշահոտող հեղուկը նաև հեղեղել է «Мотовилихинских» գործարանի մասնաշենքերից մեկը՝ գրեթե հասնելով առաջին հարկի պատուհաններին, գրում է հրատարակչությունը: