ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իշխանությունը չի լինում նախկին եւ այսօրվա: Իշխանությունը միշտ ստոր է եղել եւ ստոր կլինի: Եւ մենք տեսնում ենք այդ ստորությունները»:Տիգրան Կարապետյան. «Հրապարակ»Լսել էինք, որ նախկին ԱԱԾ-ական, նախկին ոստիկան, նախկին դաշնակ ու նույնիսկ նախկին ջեբկիր չի լինում, բայց որ իշխանությունների նախկինն էլ չի լինում, դա արդեն բացահայտում էր քաղաքագիտության դոկտոր կուսակցապետի կողմից: Իսկ հետաքրքիր է, նախկին հեռուստաընկերության տնօրեն լինո՞ւմ է: Թեպետ մյուս կողմից էլ գուցե Կարապետիչի խոսքերի մեջ ճշմարտություն կա, բայց հետաքրքիր է, թե ինչու նա այս կարծիքը բարձրաձայն չէր հայտնում այն օրերին, երբ «ԱԼՄ» ուներ: Այդ ժամանակ իր կաշվի վրա չէ՞ր զգացել բոլոր այն ստորությունները, որոնք տեղի էին ունենում մեր երկրում: Թե՞ այսօր նա փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել:




Լրահոս