Շիրակում քամուց տանիքներ են վնասվել. գյուղը հոսանքազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում քամուց վնասվել են Շիրակի մարզի Բագրավան գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել Մարալիկ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել են գյուղի 21 տների տանիքներ և էլեկտրասնուցման մալուխներ (մոտ 1000 գմ), ինչի հետևանքով ժամը 23.00-ից գյուղը մասամբ հոսանքազրկվել է:

Հուլիսի 26-ին, ժամը 13.30-ին էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Դեպքի մասին տեղեկացվել է Շիրակի փոխմարզպետը, մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը, ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում կստեղծվի հանձնաժողով:




Լրահոս