Հուլիսի 28-ին՝ ժամը 11.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի լճափներից մեկում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները «Կամբուզ» հանգստյան գոտուն հարակից տարածքում նկատել են քաղաքացիների անհանգիստ շարժումներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ՕՀ-ը։
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով լճից դուրս է բերվել տուժած Ս. Ռ.-ն (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի)՝ ծնված 1960 թ.:
Ջրափրկարարները Ս. Ռ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ ԱԱԾ պատասխանատու աշխատակից Ա. Մնացականյանը և ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակից Վ. Սիմոնյանը: