РБК-ի լրագրող Ալեքսանդր Սոկոլովը, «Դուել» թերթի նախկին խմբագիր Յուրի Մուխինն ու վերջինիս մերձավոր Վալերի Պարֆենովը ձերբակալվել են Մոսկվայի Խամովիչեսկի դատարանի կողմից` արգելված կազմակերպությանը անդամակցելու համար, որը հանդես է եկել հանրաքվե անցկացնելու օգտին: Այս մասին հայտնում է РБК-ն:
Մեղադրող կողմի տվյալներով` նրանք շարունակել են իրենց գործունեությունը «Ժողովրդի կամքի բանակը» կազմակերպության շրջանակներում, որը հիմնադրվել էր 2010 թ ու Մոսկվայի քաղաքային ծառայության կողմից ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն ու արգելվել է:
Դրանից հետո մեղադրող կողմը վերոնշյալ կազմակերպությունը անվանափոխել է «Հանրաքվե անցկացնելու հարցով նախաձեռնող խումբ», որի առջև դրվել է նախկին նպատակներն ու խնդիրները: