ԱՄՆ-ում կրկին փորձել են ներխուժել Սպիտակ տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնում մի կին փորձել է ներխուժել Սպիտակ տան տարածք, սակայն ձերբակալվել է Գաղտնի ծառայության գործակալության աշխատակիցների կողմից:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Օրինախախտը ցատկել է ցանկապատի վրայով, սակայն նրան այդ պահին ձերբակալել են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Կնոջ արարքի դրդապատճառները չեն պարզաբանվում:

Հավելենք, որ Սպիտակ տուն ներխուժելու փորձեր ձեռնարկվում են պարբերաբար: Ապրիլի 19-ին Կալիֆոռնիայի 54-ամյա բնակիչ Ջերոմ Հանտը ցատկել էր հարավային պարսպի կողմից, ինչից հետո ձերբակալվել է: Վերջինս պատմել է, որ մտադրություն չի ունեցել ինչ-որ մեկին վնասել:




Լրահոս