Եգիպտոսը հայտնել է Սուեզի ջրանցքի տակ վեց թունելի կառուցման մասին: Այս մասին հայտնում է itar-tass-ը` վկայակոչելով Սուեզի ջրանցքի վարչակազմի ադմիրալ Մոհաբ Մամիշի խոսքերը:
Վերջինս նշել է, որ այս նախագիծը ջրային ուղու զարգացման երկրորդ փուլն է: Թունելներից մի քանիսը կփորվեն Իսմաիլիայի ծայրամասերում, ևս 2-ը` Պորտ Սայիդ շրջանում:
Մամիշի խոսքերով` այս ինժեներական կառույցները կմիավորեն աֆրիկյան հատվածը Սինայի հետ, ինչը կհեշտացնի ապրանքների և մարդկանց փոխադրումը: Ստորջրյա
յուրաքանչյուր ուղու երկարությունը կլինի 3.5 կմ:
Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 3.66 միլիարդ դոլար: