ՌԴ-ում ինքնաթիռների բախումից զոհվածների թվում կա երկու հայ երեխա. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգստոսի 9-ի, ժամը 18.50-ին ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրեց, որ ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 21.16-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռը և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը:

Նախնական տվյալներով «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռում եղել են օդաչուն և ազգությամբ հայ Է. (8 տարեկան) և Օ. (10 տարեկան) Գելչյանները, Լ. (25 տարեկան) և Պ. (26 տարեկան) Մանուկյանները:

Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս