Քաղաքացին հայտնել է, որ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու համար ստացել է 20 հազար դոլար կաշառք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում է, որ ՌԴ քաղաքացի Ռազմիկ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարին իր մորեղբոր որդուց տեղեկացել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և գործով անցնող Արա Գ.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար վերջինիցս քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության քննիչը ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

Ռազմիկ Վ.-ի հաղորդման հիման վրա առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս