Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցով այց կկատարվի Չինաստան. Գագիկ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցին: Նա նշեց, որ այս  հարցը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է, և սեպտեմբերի վերջին այց է նախատեսվում Չինաստան:

«Օրակարգում լինելու է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը, մենք ունենք առաջարկներ շատ կազմակերպություններից, բայց երկուսն ենք առանձնացրել: Չինական կողմից առաջարկներ ենք ստացել երկաթգծի հետ կապված, ինչպես նաև հայտնել ենք մեր առաջարկների մասին»,- ընդգծեց նա:

Գագիկ Բեգլարյանը  շատ մանրամասներ չնշեց, միայն հայտնեց, որ չինական կողմը շահագրգռվածություն ունի և լավ առաջարկներ է ներկայացրել:




Լրահոս